կարևոր
463 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-03 21:40
Հասարակություն

Թեմական ուխտերթ․ հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Թարգմանչաց տոնը

Թեմական ուխտերթ․ հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Թարգմանչաց տոնը

Արագածոտնի թեմի հայտարարությունը․
Թարգմանչաց և Ոսկեդարի խորհրդով՝ դեպի մտքի լուսավորություն, սրտի մաքրություն և նորոգված կյանք»։

📣 Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ,
հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Թարգմանչաց տոնը։ Այս ուրախ առիթով, այդ օրը📍Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցուց՝ հոգևոր դասի առաջնորդությամբ, կմեկնարկի թեմատական ուխտերթ դեպի հայոց Թարգմանչաց սրբավայր.

🕘 Ուխտերթի մեկնարկը՝ ժամը 09:00-ին,
🕦Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին:

🚩Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ միանալու այս խորհրդանշական ուխտերթին՝ միասնական աղոթքով քայլելու դեպի Սուրբ Մեսրոպ Մաշտոց սրբավայր, վերանորոգելու մեր հավատքի ու հոգևոր կյանքի ճանապարհը և հայոց աշխարհի խաղաղ ու բարօր ընթացքի համար հայցելու Սրբոց Թարգմանչաց բարեխոսությունը։

Թող Թարգմանչաց սուրբ հայրերի հավատքն ու իմաստությունը լուսավորեն մեր միտքն ու սրտերը և առաջնորդեն մեզ դեպի հոգևոր նորոգություն։