|
Փոխարժեքներ
04 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը գրում է․
«ՀՀ ԱԳՄԱ (նույն ինքը` ԱԳՆ) նախարարության պաշտոնյան, գրառում անելով նախարարի` ռԻրանի Իսլամական Հանրապետությումն նախատեսվող այցի մասին, օգտագործում է Իրանի նախկին դրոշը, որի նկատամաբ Իրանում կա խիստ զգայուն վերաբերմունք. այն կիրառվում էր մինչև հեղափոխությունը և այսօր օգտագործվում է արտերկրում Իրանի դեսպանատների դեմ բողոքի ակցիաների ժամանակ: Մի որոշ ժամանակ առաջ է X հարթակը այն ավելացրել իր սիմվոլների ցանկում:
Պատահակա՞ն է: Վատ է: Քանի որ այս նրբություններին պետք է տիրապետի բարձրաստիճան դիվանագետը:
Միտումնավո՞ր է: Շատ վատ է: Քանի որ մեր հարևանները գերզգայուն են նման հարցերի նկատմամբ: Եվ հենց այսպիսի «դետալների» պատճառով նաև մեր փոխհարաբերությունների նշաձողը իջնում և իջնում է»։