|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Դուբայից Թել Ավիվ իրականացվող Flydubai-ի չվերթի ընթացքում երկրորդ օդաչուի կողմից օդանավի հրամանատարի վրա հարձակումը ահաբեկչական գործողության փորձ էր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով WAM գործակալությունը, այդ մասին հայտնել է ԱՄԷ-ի գլխավոր դատախազ Համադ Սեյֆ ալ Շամսին։
Հարձակումն իրականացրած տղամարդը Օմանի քաղաքացի Համարդ ալ-Համամին է, որը բնակվում էր ԱՄԷ-ում։ Օդաչուի ինքնությունը հաստատել է իսրայելցի պաշտոնյան։ Նա խորապես կրոնական հայացքներ ունեցող և կանանց նկատմամբ ատելությամբ ու խտրական վերաբերմունքով աչքի ընկնող անձ է եղել։2024 թվականին Համարդ ալ-Համամին,որպես օդաչուի օգնականի պրակտիկանտ, աշխատել է «Oman Air»-ում, սակայն նրան հեռացրել են թռիչքներից, երբ նրա մոտ հայտնաբերվել են ծայրահեղական բնույթի նյութեր։
Այնուամենայնիվ, նրան թույլատրել են աշխատանքը շարունակել վարչական պաշտոնում։«Oman Air»-ում աշխատելուց հետո կասկածյալն աշխատել է «Royal Air Maroc»-ում, իսկ ութ ամիս առաջ միացել էր «Flydubai»-ին։ Անհասկանալի է, թե ինչու է նրան թույլատրվել թռիչքներ իրականացնել, կամ ինչպես է նա հայտնվել Իսրայել ուղղվող չվերթում՝ որպես օդաչուի օգնական։ Կասկածյալը համագործակցում է քննության հետ․ նա հայտնել է, որ մտադիր է եղել ինքնաթիռը վթարի ենթարկել Իսրայելում։