կարևոր
613 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-04 15:39
Հասարակություն Մշակույթ Քաղաքական

Լիլիթ Հովհաննիսյանը լավ է արել՝ Արցախի մասին երգ է երգել. կպեք ձեր գործերին. Մխիթարյան

Լիլիթ Հովհաննիսյանը լավ է արել՝ Արցախի մասին երգ է երգել. կպեք ձեր գործերին. Մխիթարյան

Լիլիթ Հովհաննիսյանը Արցախի մասին երգ է երգե՞լ: Լավ է արել: Այս մասին գրել է Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Նրա պես արտիստների ազդեցությունը թեմայի վրա ԲԱՑԱՐՁԱԿ օրգանական է, լայքերը ու շեյրերը ՉՀՐԱՀԱՆԳՎԱԾ, ՉՊԱՐՏԱԴՐՎԱԾ ու ԻՆՉ ՈՐ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՒԻՆ հաճո դառնալուն չմիտված: Ինչքան հնչի ԱՐՑԱԽ բառը երգերի, բանաստեղծությունների, ֆիլմերի ու ներկայացումների մեջ՝ այդքան լավ: Եթե ինքը իր բոլոր, թեկուզ ձեր «ճաշակին» չհամապատասխանող երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ԱՊՐԻ ԻՆՔԸ:

Կպեք ձեր գործերին, 8-ը տարի է հասկացող չհասկացող քննադատ էդ խելքով իշխանություն են ուզում փոխել»,-գրել է նա։