Միասին կարող ենք
կարևոր
658 դիտում, 55 րոպե առաջ - 2026-05-28 19:54
Մշակույթ

Արման Հովհաննիսյանը և Մաքսիմ Ֆադեևը Հայաստանին նվիրված երգ են թողարկել

Հայ էստրադայի սիրված երգիչ Արման Հովհաննիսյանը և ռուս հայտնի երաժշտական պրոդյուսեր ու երգահան Մաքսիմ Ֆադեևը համատեղ երգ են թողարկել՝ նվիրված Հայաստանին։

Նոր ստեղծագործությունը լի է հայրենասիրական ու զգացմունքային շնչով: Երգը պատմում է հայրենիքի հանդեպ սիրո, հիշողությունների և ազգային արժեքների մասին։

Արման Հովհաննիսյանի խոսքով՝ երաժշտական կարիերայի ամբողջ ընթացքում երգել է Հայաստանին, Երևանին, հայրենիքին նվիրված երգեր, այդպես էլ շարունակելու է:

«Ամեն բան անցողիկ է, և միայն սերը կարող է հավերժացնել մեզ ու հետք թողնել մեր մեծ տանը, որը կոչվում է Հայաստան։ Ես վաղուց եմ ընտրել և այսօր էլ ընտրում եմ հայրենիքս սիրելը»,- նշել է երգիչը։

Հովհաննիսյանը նաև պատմել է, որ հենց Մաքսիմ Ֆադեևն է առաջարկել երգը կատարել միասին։

«Ֆադեևն է որոշել, որ միասին երգենք։ Նա շատ տաղանդավոր մարդ է։ Զարմացած եմ, որ, չլինելով հայ, այդքան ուժեղ զգում է Հայաստանը»,- ասել է նա։