կարևոր
460 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-04 15:15
Աշխարհ

Եթե Ռուսաստանին չկանգնեցնենք, նրա ռազմական մեքենան շուտով կշրջվի մեր դեմ․ Մերց

Եթե Ռուսաստանին չկանգնեցնենք, նրա ռազմական մեքենան շուտով կշրջվի մեր դեմ․ Մերց

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Գերմանիայի կանցլեր Մերցը Կիև է ժամանել ոչ պաշտոնական այցով։

Մերցը և Զելենսկին հանդիպել են Ուկրաինայի ավերված Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ։ Մերցի ժամանումից գրեթե անմիջապես հետո օդային տագնապ է հայտարարվել։ 

«Ես այսօր Կիև եմ եկել, քանի որ Ուկրաինան մեր աջակցության կարիքն ունի առաջիկա շաբաթների ընթացքում։

Եթե Ռուսաստանին չկանգնեցնենք, նրա ռազմական մեքենան շուտով կշրջվի մեր դեմ։

Շուտով մեր ժողովուրդը կբախվի պատերազմի հինգերորդ ձմռանը»,-նշել է նա։