|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Երկնքի պաշտպաններ Վելայաթ 1400» հակաօդային պաշտպանության համատեղ մասնագիտացված վարժանքները երեկ մեկնարկել են Իրանի կենտրոնական անապատում՝ «Մարգարեի առաքյալի մասին» ծածկագրով՝ հայրենական զենիթահրթիռային համակարգերի, ռադարների, հետախուզության, էլեկտրոնային պատերազմի, հաղորդակցության հավաքման համակարգերի և տեսողական վերահսկողության կիրառմամբ:
Ազդարարելով զորավարժությունների սկիզբը՝ Իրանի բանակի ՀՕՊ բազայի ղեկավար, բրիգադի գեներալ Կադեր Ռահիմզադեն ասել է. «Երկնքի պաշտպաններ Վելայաթ 1400» վարժանքների առաջին փուլն արվել է արագ արձագանքման և քաղաքացիական պաշտպանության քողի տակ: Սա արվել է թշնամուն խաբելու համար»:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Իրանում ավելի են շատացել զորավարժությունները, որոնք, բացի երկրի հարավից եկող վտանգից, արձագանքն էին նաև Ադրբեջանում հրեական վտանգի առաջացմանը: