|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ռոսսելխոզնադզորը» պաշտոնապես տեղեկացրել է Ադրբեջանին նեկտարինների և ծիրանների խմբաքանակներում Monilinia fructicola-ի առկայության մասին. հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Զեկույցում ասվում է, որ «Ռոսսելխոզնադզորը» խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ վարակված ապրանքների հետագա առաքումը Ռուսաստանի Դաշնություն կանխելու, այդ թվում՝ Ռուսաստան ուղարկվող յուրաքանչյուր խմբաքանակի վերահսկման, ինչպես նաև միջադեպի պատճառների ուսումնասիրման և դրա արդյունքների մասին տեղեկացնելու համար:
Հարկ է նշել, որ այս ամսվա սկզբին «Ռոսսելխոզնադզորն» արգելել է նաև Ադրբեջանից ծիրանի մեծ խմբաքանակի (18,7 տոննա) մատակարարումը: