|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր լրագրողների հետ հանդիպեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին: Լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք Պապը համտեսեց այն ծիրանից ու լավաշից, որը նրան հյուրասիրեցին ազգային տարազ հագած հայ երեխաները` ինքնաթիռից իջնելուն պես: Ֆեդերիկո Լոմբարդին նշեց, որ Էջմիածին հասնելուն պես սենյակում հայտնաբերել են մեկ սկուտեղ այդ սքանչելի մրգով՝ ծիրանով լի: Համտեսել են, շատ հավանել այդ սքանչելի միրգը: Ինչ վերաբերում է Արարատ բիբլիական լեռան վերաբերյալ պապի տպավորություններին, Ֆեդերիկո Լոմբարդին նշեց, որ բոլորը գիտեն Արարատ լեռան մասին և գիտեն, թե ինչ է նշանակում այդ լեռը հայերի համար` որպես բիբիլիական լեռ, որպես խորհրդանիշ: