|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Թուրքիա են մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և պաշտպանության փոխնախարարб օդուժի հրամանատար Ռամիզ Թաիրովը: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:
Այցի ընթացքում նախատեսվում են պաշտպանության նախարարության ղեկավարության հանդիպումները Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցություն «Բարձրաստիճան դիտորդների օր» միջոցառմանը «Բազե ԹուրԱզ - 2021» համատեղ թռիչքային վարժանքների շրջանակներում, որն անցկացվում է Քոնիայում:
Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վալիևը պաշտոնական այցով նույնպես Թուրքիայում է: Նա և Հասանովը հանդիպել են Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։