|
Փոխարժեքներ
04 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Անթիլիասում լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի «Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման հիմնահարցը սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (1920-1930-ական թթ․)» ծավալուն աշխատությունը։
Հեղինակը ներկայացնում է Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման վերաբերյալ 1920-1930-ական թթ. սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի մոտեցումները: Արժեւորվում են ինչպես Հայաստանի ժողովրդի անվտանգությունը կարեւորելու տեսակետները, այնպես էլ անկախության գաղափարը մշտապես արթուն պահելու մղումները: Աշխատության մեջ ներկայացված՝ բազմամիլիոնանոց տարաշերտ սփյուռքահայության հասարակական-քաղաքական մտքի գնահատականները Հայաստանի քաղաքական կողմնորոշման, անկախության արժեւորման, երկրում ժողովրդավարության ամրապնդման եւ այլ առումներով կիրառելի են նաեւ այսօր:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, հասարակագետների, քաղաքագետների, սփյուռքագետների, լրագրողների համար: