|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Հուլիսի 19-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ, տեղի է ունեցել երկրի ԶՈւ հրամկազմի նիստ, որի ընթացքում թշնամական պետության նախարարը հրահանգել է զորքերին՝ «կանխել հայկական սադրանքները»։
Հանդիպման մասնակիցներին հիշեցնելով Ադրբեջանի նախագահի խոսքերը, թե իբր «պատերազմն ավարտված է, բայց, չնայած դրան, մենք պատրաստ ենք և ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի», Հասանովը հանձնարարել է բարձրացնել մարտական հերթապահություն ստանձնած զինծառայողների զգոնությունը, ընդլայնել ստորաբաժանումների նյութատեխնիկական աջակցության հնարավորությունները:
Վերլուծելով իրենց կողմից օկուպացված՝ Արցախի տարածքներում, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին առկա իրավիճակը, նա լարվածության սրման համար պատասխանատու է համարել Հայաստանին:
Հասանովը հրամանատարական կազմին հանձնարարականներ է տվել՝ «կապված հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների ճնշման հետ»: