|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջին երկու տասնօրյակում Ադրբեջանը, գրեթե ամենօրյա ռեժիմով, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ սադրանքների է դիմում:
Ադրբեջանական մամուլն աընդհատ լուրեր է տարածում ադրբեջանական դիրքերի, բնակավայրերի, խաղաղ բնակչության ուղղությամբ արձակված կրակոցների, որոշակի դեպքերում՝ նաև տուժածների մասին:
Դա որոշակի արտոցոլում ունի նաև սահմանային անցուդարձի վրա:
Անկյունաքարային ձևակերպումն է՝ ոչինչ անպատասխան չեն թողնելու:Սա նման է սպառնալիքի, ինչով երբեք մեր հետ խոսել չի ստացվի:
Այս գործելաոճն իհարկե ծանոթ է՝ նաև պատճառահետևանքային կապի առումով:
Դե տեղում պատրաստ են ու միշտ հիշում են ադրբեջանական պայմանավորվածությունների, խոստումների և իրական մտադրությունների մասին, պատրաստ՝ կանխելու հակառակորդի ցանկացած սադրանք՝ ինչ բնույթի էլ լինի»: