|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը՝ միաժամանակ կրկին մեր ժողովրդին վախեցնելով պատերազմի և էսկալացիայի վտանգով։
Խաղաղություն է խոստանում, բայց շարունակում է խոսել պատերազմի սպառնալիքի, էսկալացիայի ռիսկերի և հնարավոր զիջումների մասին։
Սա խաղաղության օրակարգ չէ։ Սա հասարակությանը վախի մեջ պահելու և հերթական զիջումները «անխուսափելիության» քողի տակ ներկայացնելու քաղաքականություն է։
Խաղաղությունը չի կառուցվում սեփական ժողովրդին անընդհատ պատերազմով վախեցնելով։ Խաղաղություն բերելու փոխարեն՝ նա ավելի շատ ինքն է խնդիրներ ու ռիսկեր ստեղծում խաղաղության համար»։