|
Փոխարժեքներ
03 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի` Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանը ձերբակալվել էր երեկ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։
Փարամազյանի պաշտպանի խոսքով՝ Փարամազյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։