|
Փոխարժեքներ
03 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և բնակարանային գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: