|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ըստ սիրիական աղբյուրների՝ հինգշաբթի Իդլիբի հարավում սիրիական բանակի հարձակման ժամանակ սպանվել են «Հայաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական խմբավորման մի քանի անդամներ, այդ թվում՝ խմբավորման խոսնակ Աբու Խալիդը աշ Շամին և արևմտյան լրատվամիջոցների հետ աշխատանքները համակարգող Աբու Մուսաբ ալ Խոմիսը:
«Ալ Մայադին» հեռուստաալիքը հաղորդում է, որ Ռուսաստանը և Սիրիան համատեղ գործողության շրջանակներում հարձակվել են «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի շարասյան վրա ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան անդամների գործողությունները մանրազնին ուսումնասիրելուց հետո:
«Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը, որը նախկինում հայտնի էր որպես «Ջեբհաթ ալ Նուսրա», համարվում է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ճյուղ: Հայտարարելով այդ խմբավորումից դուրս գալու մասին՝ փոխել է իր անվանումը։