|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Իրականացվել է մարդկանց տարհանում: Ժամը 12:21-ի դրությամբ կինոլոգիական խումբը և ոստիկաններն իրականացնում են տարածքի հետախուզում:
Ժամը 13:17-ի դրությամբ հետախուզական աշխատանքներն ավարտվել են. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: