|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ «նիկոլների երկրում անարժեք է ամեն բան, ինչ արժեք էր համարվում դարերով»։
«Գեներալի ուսադիրներ, ԱԱԾ տնօրեն, «իմ քայլի» պատգամավոր:
Սրանք այսօրվա Հայաստանում ամենահեշտ տրվող բաներն են: Մի օր առավոտ կարող է զարթնես, պարզվի գեներալ ես, հաջորդ օրը հերոս, իսկ մի շաբաթ անց ստոր-դավաճան: Կարևորը հասցնես մի 5 լրատվամիջոցի որպես հերոս հարցազրույց տաս, որովհետև հետո միայն դավաճանության նյութերի տակի քոմենթներն ես կարդալու:
Շուտով գեներալի ուսադիրներ կստանա ոստիկանապետ Վահե Ղազարյանը:
Քննարկվում է Արփի Դավոյանին գնդապետի կոչում ու Հովիկ Աղազարյանին տիեզերական վարդապետ հռչակելու հարցը: Հռոմի պապի վրա վերջնաժամկետ են դրել: Կա՛մ Հովիկին կհռչակի, կա՛մ իրավունքի ուժով Հռոմի պապ կդառնա Գագիկ Ջհանգիրյանը»,- ֆեյսբուէյան էջում գրել է նա։