|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«2-3 հազար տարի է՝ ինչ մարդկությունն ունեցել է «գեներալներ» կոչվող մարդկանց շրջանակ։ Հարյուրամյակներով այդ մարդկանց համար ձևավորվել է պատվի մի չգրված կոդեքս, պարտականությունների մի համակարգ, որը գեներալների համար միշտ ավելի բարձր է եղել, քան այն, ինչ գրած է եղել տվյալ պետության օրենքներում։
Այդ չգրված կոդեքսի մաս է օրինակ, դեմ առ դեմ վիրավորանքին համարժեք արձագանքելու ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ, խոսքը գետնով չտալու ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ, և այլն։
Ի՞նչ տեղի ունեցավ այսօր։ Շիշ բռնողը Գեներալ-գնդապետ Օհանյանին անուղղակիորեն անվանեց «դավաճան» և ուղղակիորեն՝ «արա»-ով դիմեց։ Ու այդ վիրավորանքին գեներալը արձագանքեց շատ համարժեք։ Գեներալն իրեն դրսևորեց գեներալի պես. մի բան, որ մենք վաղուց չէինք տեսել այն օրից ի վեր, երբ գենշտաբի «գեներալները» կապիտուլացվեցին կապիտուլյանտի առջև՝ իրենց խոսքը գետնով տալով։
Այսքան բան»։