կարևոր
310 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-14 21:20
Աշխարհ

Կարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. Թրամփն՝ իր ընտրողներին

Կարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. Թրամփն՝ իր ընտրողներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թենեսի նահանգի Քլարկսվիլ քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ իր ընտրողների հավատարմությունը բնութագրել է հետևյալ կերպ.

«Հիասքանչ է։ Ես կարող եմ ասել ամենահիմար բաները, և դուք կծափահարեք»։

Այս խոսքերը հավաքվածների շրջանում ծիծաղի և էլ ավելի մեծ ծափահարությունների ալիք են բարձրացրել։

Այնուհետև Թրամփը շարունակել է` նշելով, որ իրականում ինքը հիմարություններ չի ասում, այլ խոսում է այնպիսի հիմնարար արժեքների մասին, որոնք հասկանալի են յուրաքանչյուրին։