|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
NEWS.am–ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայրը՝ Գևորգ Թորոսյանը, վերջերս պաշտոն է ստացել շրջակա միջավայրի նախարարությունում։ Թորոսյանի հայրը, ով նախկինում աշխատել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալությունում, մեկ ամիս առաջ աշխատանքի է անցել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բարձրաստիճան պաշտոնյայի հայրը, որն առանձնապես ոգևորված չէ նոր աշխատանքով, ՊՈԱԿ–ում հաճախ է քաղաքական զրույցների բռնվում գործընկերների հետ։
Վերջերս նա հայտարարել է, որ «Նիկոլը վաղ թե ուշ գնալու է» և անկեղծացել, որ որպես վարչապետի հավանական թեկնածու տեսնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Ի դեպ, ասում են՝ չնայած վարչապետի նկատմամբ անվստահութանը, նա այսօր ջանասիրաբար աշխատել է Փաշինյանի կազամակերպած հանրահավաքի համար աշխատակիցների ցուցակագրմանը։