|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Oragir.News-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ընկերուհին` Լիլիթ Մուրադյանը, Գյումրիի քաղաքապետարանում պաշտոն է ստացել։
39-ամյա Լիլիթ Մուրադյանը նշանակվել է Գյումրիի քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մուրադյանը, մինչ նոր պաշտոնին նշանակվելը, աշխատել է Շիրակի մարզպետի աշխատակազմում։ 2021թ. Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի օգնականն էր, փոխվեցին մարզպետները, փոխվեց նաև Լիլիթ Մուրադյանի պաշտոնը։ Մուրադյանը զբաղեցնում էր Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնը։