|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայրենիքի փրկության շարժումը ժամը 18։00-ին բողոքի գործողություններ է իրականացնելու Երեւանի տարբեր հատվածներում։ Այս մասին տեղեկանում ենք Հայրենիքի փրկության շարժման ֆեսբուքյան էջից։
«Հայաստանի համար թանկ է յուրաքանչյուր օրը եւ ժամը։
Մեր պայքարը կավարտվի միայն ազգակործան իշխանության հեռացմամբ։
Ուստի այսօր՝ ժամը 18։00-ին, Հայրենիքի փրկության շարժումը բողոքի գործողություններ է իրականացնելու Երեւանի տարբեր հատվածներում։
Կոչ ենք անում հայրենիքի ապագայով մտահոգ յուրաքանչյուրին միանալ բողոքի ակցիաներին եւ ստիպել դավադիր իշխանություններին՝ ներկայացնել հրաժարական։
Միասնություն՝ հանուն փրկության»,- հայտնում է Հայրենիքի փրկության շարժումը։