|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոյեմբերի 11-ի առավոտյան ժամը 10-ին Ավշար համայնքի ղեկավարը հրավիրվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որը կապված է իր կողմից արված վերջին հայտարարությունների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ավշարի համայնքապետարանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին տարածած հաղորդագրությամբ, Ավշարի համայնքապետարանը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և կոչ արել երկրի բոլոր համայնքապետարաններին՝ միանալ այդ պահանջին:
Համայնքապետարանի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ ասվում է.
«Ավշարի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ, պահանջում է դավաճան վարչապետի հրաժարականը, ուղերձ է հղում Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներին և բնակիչներին՝ հանդես գալ նման պահանջով և ակտիվորեն մասնակցել դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացներին»: