|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն հայտարարել է, որ «Թուրքիան հանդես է գալիս որպես տարածաշրջանում խաղաղություն և կայունություն խախտող»:
Երեկ՝ Լյուքսեմբուրգում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո, Նիկոս Դենդիասը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Այսօր ես իմ գործընկերներին տեղեկացրել եմ Հունաստանի մայրցամաքային շելֆում Թուրքիայի նոր ապօրինի գործողությունների մասին: Ես նաև բացատրեցի ակնհայտը: Տարածաշրջանի բոլոր խնդրահարույց իրավիճակները՝ Լեռնային Ղարաբաղը, Սիրիան, Իրաքը, Լիբիան, Կիպրոսը, Արևելյան Միջերկրական ծովը, մեկ ընդհանուր բան ունեն: Այդ ընդհանուր հայտարարը Թուրքիան է: Թուրքիան գործում է որպես տարածաշրջանում խաղաղություն և կայունություն խախտող՝ հակառակ միջազգային իրավունքին, հակառակ Եվրոպայի խորհրդի բոլոր եզրակացություններին»։