|
Փոխարժեքներ
05 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանը հայտարարել է` թեև հրադադարը կարևոր քայլ է, այնուամենայնիվ, այն մշտական լուծում չէ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանին «դուրս գալու» վերջին շանսն է տվել։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանը կարողացել է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ ունակ է «իր» հողերը «սեփական» ուժերով վերցնել։
Թուրքական գերատեսչությունը մոռացել է իր հայտարարության մեջ նշել ադրբեջանական բանակում Թուրքիայի ուղարկած վարձկան-ահաբեկիչների և թուրքական ներկայության մասին։ Թուրքիան դարձյալ նշել է, որ Ադրբեջանի կողքին է։
Հետաքրքրական է, որ Մնացականյան-Լավրով-Բայրամով հանդիպումից հետո Ջեյհուն Բայրամովը զանգահարել է Մևլյութ Չավուշօղլուին։ Այս հայտարարությունից այնպիսի տպավորություն է ստացվում, որ Ադրբեջանն այլև չունի սեփական ԱԳՆ, իսկ սեփական մտքերն արտահայտում է թուրքական գերատեսչության միջոցով։