|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կյանքից անժամանակ հեռացել է «Շենգավիթ» Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, հիմնադիր, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը:
Մահազադը հրապարակվել է ԲԿ ֆեյսբուքյան էջում։ Բժշկական կենտրոնի բուժանձնակազմը սգում է սիրելի ղեկավարի անժամանակ մահը և իր խորին ցավակցությունը, վշտակցումը հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին։
«Անգնահատելի է Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանի ավանդը առողջապահական համակարգի բարելավման գործում:
Նա երդվել էր անձնվիրաբար ծառայել մարդուն՝ հանուն առողջության պահպանման և մինչև կյանքի վերջին պահը չխախտեց երդումը: Հանգչեք խաղաղությամբ :
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին՝ եկեղեցուց»,-ասված է ԲԿ-ի հրապարակած մահազդում։