|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Yerkir.am-ն անդրադարձել է ազատամարտիկ Վարդան Ամիրջանյանի խնդրին` տեղեկացնելով, որ նրան անհրաժեշտ է շտապ վիրահատել` փտախտը կասեցնելու համար: Անհրաժեշտ է հեռացնել ազատամարտիկի ոտքի մատներից մի քանիսը, որոնք մեռուկացված են: Պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր օգնել ազատամարտիկին /մանրամասները` այստեղ/:
Yerkir.am-ին Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրինությանը խնդրել են, որպեսզի այս անգամ եւս կենտրոնն իր վրա վերցնի ազատամարտիկի բուժման եւ վիրահատության ծախսերը:
Ի դեպ, նշենք, որ ազատամարտիկն արդեն երկու անգամ վիրահատվել է «Շենգավիթ» բուժկենտրոնում, նաեւ` բուժվել եւ անհրաժեշտ դեղորայք ստացել կենտրոնից` անվճար:
Վարդան Ամիրջանյանը վաղը կպառկի հիվանդանոց: Անհրաժեշտ ստուգումներն անելուց հետո նրան կվիրահատեն: