|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Կուզեի` այս ամենը բարի ավարտ ունենար, իսկ ես նրանց, ովքեր ինձ վատություն են արել, ասեի` ձեր մուրն ու կեղտը վերցրեց, շառներդ քաշեք, գնացեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց նախագահական նստավայրի մոտ հացադուլ հայտարարած եւ նստացույց անցկացնող Աշոտ Խուդոյանը:
Նա հավաստիացնում է` իր վիճակն այժմ ծայրահեղ է, քանի որ իր դեմ դուրս են եկել պետական մարմինները` աջակցելով հանցագործներին:
«Սա տնտեսական հանցագործություն է եւ ոտնձգություն իմ սեփականության հանդեպ: Մարդիկ այնքան են շփացել, որ անգամ դատավորը փորձում է իմ եւ փաստաբանիս հարաբերությունները փչացնել, մեզ կռվացնել: Իմ դեմ ուղղված հստակ միտում եմ տեսնում, դատավորը պատկան մարմինների ասածն է անում»,- ասաց Խուդոյանը:
Նրա փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ նշեց, որ իրավական տեսանկյունից վտանգ կա` Խուդոյանն իր 4 երեխաների հետ կարող է հայտնվել փողոցում:
«Պատկերը շատ տխուր է, քանի որ այժմ ընթացող քաղաքացիական դատավարությունը տանում է նրան, որ Խուդոյանը հայտնվի փողոցում: Անհրաժեշտ է քրեական գործ հարուցել: Քաղաքացիական գործը հիմա կասեցվել է Խուդոյանի եղբոր մահվան պատճառով, այն կվերսկսվի միայն 6 ամիս անց»,- ասաց Սաֆարյանը: