|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոգեբան Սամվել Խուդոյանը քաղաքաշինության նախարարության ներկայացրած նախագիծը`Երևանի ԲՈՒՀ-երը տեղափոխել Գյումրի և այդ կառույցները տրամադրել հյուրանոցային համալիրներին, «աբսուրդ» որակեց: «ԲՈՒՀ-ը կահույք չէ, որ այստեղից այնտեղ տեղափոխեն: Սա աբսուրդի գագաթնակետն է: Նույնիսկ մասնաճյուղ ստեղծելը էֆեկտիվ չի լինում: Երևանյան ուսանողները հաստատ չեն գնա Գյումրի: Սրանից կշահեն մասնավոր ԲՈՒՀ-երը: Պրոֆեսորները, ովքեր չեն գնա Գյումրի, կմնան Երևանում և կդասավանդեն մասնավոր ԲՈՒՀ-երում: ԲՈՒՀ-ը տեղափոխել այլ քաղաք` նշանակում է այն վերացնել: Օրինակ` եթե Օքսֆորդը բերենք Երևան, դա չի լինի Օքսֆորդ, դա կլինի` չգիտես ինչ»,- նշեց հոգեբանը:
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն էլ ասաց, որ նմարօրինակ տեղափոխությունները պարզապես կարելի է «ողորմելի» որակել: «Հնարավոր չէր, որ Նարեկ Սարգսյանը միանգամից համաձայներ այս ծրագրի իրականացմանը: Ախր, Գյումրում ինչ վիճակ է տիրում. տեքստիլագործության վատ վիճակը դրա վառ օրինակն է: Ո՞ր մի դասախոսը կթողի Երևանը ու կգնա Գյումրի: Այս ամենը գոնե պետք է աստիճանաբար անել»,- ասաց նա` հավելելով. «ԲՈՒՀ-երը պադշիպնիկների վրա դրեք, քաշեք-տարեք, տեսնենք` ո՞նց է լինելու»: Քանդակագործի կարծիքով` ավելի լավ է մտածել Գյումրիի տնակներում ապրող մարդկանց հիմնական կացարան տալու մասին, այլ ոչ թե ԲՈՒՀ-երը` Գյումրի տանելու: