Փոխարժեքներ
25 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Սեպտեմբերի 23-ին Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Եդիգարյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Ռումեն Ռադևին (Rumen Radev):
Արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահ Ռադևը, ջերմորեն շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Բուլղարիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման գործում:
Նախագահ Ռադևը մեծ դրվատանքով ներկայացրեց հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, բարեկամական ու եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով հայ համայնքի դրական ներգրավվածությունն ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններում:
Դեսպան Եդիգարյանը, իր հերթին, վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի հայ-բուլղարական ջերմ հարաբերություններն առավել խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Նա բուլղարական կողմին ներկայացրեց նաև թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձավ ՀՀ-ԵՄ հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: