|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Մեծ յոթնյակ»-ի երկրները (G7) համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում երկրի արտգործնախարարները դատապարտել են ռուս ընդդիմադիր գործիչ, Ռուսաստանի Առաջադիմական կուսակցության հիմնադիր-նախագահ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը։ Այս մասին տեղեկանում ենք G7-ի պաշտոնական կայքից:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Կոչ ենք անում ՌԴ-ին՝ շտապ հաստատել լիարժեք թափանցիկություն առ այն, թե ով է կրում այդ սոսկալի թունավորման պատասխանատվությունը, և հաշվի առնելով Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի շրջանակում ՌԴ պարտականությունները՝ մեղավորներին ենթարկել պատասխանատվության»:
Բացի դրանից՝ ԱԳ նախարարները պարզաբանել են նաև, որ իրենք աչալուրջ կլինեն ու ուշադիր կհետևեն, թե ինչպես կարձագանքի ՌԴ-ն Նավալնիի հետ կապված միջադեպին։
Ավելի վաղ հայտնել էի, որ օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա ուղևորվելու ընթացքում Նավալնիի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկի օդանավակայանում։ Կարճ ժամանակ անց նրան կոմայի մեջ հոսպիտալացրել էին, իսկ 2 օր անց՝ տեղափոխել բեռլինյան Charite կլինիկա։ Ավելի ուշ Գերմանիայի կառավարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» դասի նյութով։