|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՀՀ ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրված, որում մասնավորապես ասվում է․
‼️ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բողոք է ստացել հայոց պատմության և համաշխարհային պատմության առարկաների չափորոշիչների և ծրագրերի նախագծերում հեղինակային այլ ծրագրի հետ մասնակի համընկնման մասին։ Այս կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն դիմել է պայմանագրերի կողմ հանդիսացող «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին` անկախ փորձագետի ներգրավմամբ մանրամասն ուսումնասիրության գործընթաց սկսելու համար։
Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Նախարարությունը հետևողական է լինելու ակադեմիական ազնվության սկզբունքի պահպանման հարցում՝ բաց և թափանցիկ գործելաոճ որդեգրելով բոլոր խնդիրների քննարկման և դրանց կարգավորման ուղղությամբ։