|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ նշելով. ««Համզա»-ի (ահաբեկչական խմբավորման) առաջնորդ Աբու Ջաբերը, որը նշանակվել է Թուրքիայի կողմից՝ զինյալներ հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու համար, ծանր վիրավորվել է Ջաբալ-Բարադում՝ նրա մեքենայի մեջ ռումբ նետելու արդյունքում: «Համզա»-ից մի մարդ ասում է, որ, իրենց կարծիքով, դա Ադրբեջանում զոհված սիրիացիներից մեկի ընտանիքի դեմ մահափորձ էր»:
Նշենք, որ համացանցում արդեն մի շարք հրապարակումներ են հայտնվում, ըստ որոնց՝ Ադրբեջան ուղարկված սիրիացի ահաբեկիչների ընտանիքներն իրենց դժգոհությունն են հայտնում իրենց խաբելու, գումար չվճարելու համար: