|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաեւ Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների եւ վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, եւ առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի:Այս մասին հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաեւ Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների եւ վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, եւ առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի:
Արձանագրել Ադրբեջանի եւ Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ, այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձեւը Լեռնային Ղարաբաղի համար ու ճանաչել նրա անկախությունը:
Իմ հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: