|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը գտնվում է Հայաստանում, նրա տեղափոխումն այդքան շուտ չի լինի. հայտնել է News.am-ի` իրավապահ համակարգին մոտ աղբյուրը: Այսօր լրանում է Պերմյակովի ձերբակալության 48 ժամը, պետք է որոշվի խափանման միջոցի ընտրության հարցը:
«Ըստ որում՝ Ռուսաստանի օրենսդրությունը թույլ է տալիս անձի նկատմամբ խափանման միջոց ընտրել մինչեւ մեղադրանք առաջադրելը: Վալերի Պերմյակովը գտնվում է ռուսական ռազմաբազայում՝ ուժեղացված հսկողության ներքո: Առաջիկայում նախատեսվում է միացնել նրա դեմ հարուցված երկու գործերն էլ:
Սպանության մասով գործի քննությունը պետք է կատարվի այստեղ, այդ պատճառով էլ Պերմյակովը կմնա Հայաստանում, որպեսզի մասնակցի քննչական գործողությունների, փորձարարությունների եւ այլն»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: