|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հիմա կարիք չունենք խաղալու, թե տեսեք Ադրբեջանի նախագահը դժգոհություն հայտնեց բանակցություններից և կարող է դրանց չմասնակցել, բայց մենք պետք է լավ երևանք, որ մենք պատրաստ ենք բանակցելու, այս մոտեցումն այժմ պետք չէ։ Չի՞ ուզում, չե՛նք բանակցի, վերջ,- «Փաստինֆո»,-ի եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Մենք պետք է այսօր անենք ամեն ինչ՝ հասնելու մեր նպատակին, իսկ մեր վերջնանպատակը միացյալ Հայաստան ունենալն է, ու օրեցօր մեծացող թշնամանքի պայմաններում Նիկոլ Փաշինյանի՝ որպես երկրի ղեկավարի միակ ելքն էլ է դա», նշել է բանախոսը։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, որում նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ, ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից:
Մանրամասները՝ տեսանյութում։