|
Փոխարժեքներ
25 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.47 |
| EUR | ⚊ | € 394.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.399 |
| GBP | ⚊ | £ 471.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն սարսափելի բռնակալներից վատագույնն է. ըստ Росбалт-ի` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն` ԱՄՆ-ի հումանիտար օգնույթան հետ կապված իրավիճակի ֆոնին:
Նրա խոսքով` Վենեսուելան, արգելելով հումանիտար օգնություն մատակարարելը և փակելով երկրի սահմանները, բացեց ժողովրդի աչքերը:
Պոմպեոն ընդգծել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Վենեսուելայում ստեղծված իրավիճակին արձագանքելու բոլոր տարբերակները և չի բացառում ռազմական գործողության իրականացում:
Հիշեցնենք, որ երեկ Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին բախումներ են տեղի ունեցել, այրվել են հումանիտար բեռնատարներ: