|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ադրբեջանն ակնկալում է ռուսական ռազմատեխնիկայի մատակարարման մասին ավելի վաղ կնքված պայմանագրերի լիարժեք իրականացում: Այդ մասին РИА Новости-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք ռուսական սպառազինության խոշոր ներկրողներից ենք: Որոշ պայմանագրեր, որոնք կնքվել են անցյալ տարիներին, դեռ իրականացման փուլում են: Այսինքն` մենք դեռ ամեն ինչ չենք ստացել, սակայն մեծ մասը ստացել ենք: Այդ իսկ պատճառով վերջերս հայտարարվել է, որ երկու կողմերն ակնկալում են որ նման համագործակցությունը կշարունակվի»,- ասել է նա:
Ալիևի խոսքով` Ադրբեջանի կողմից ռուսական ռազմական տեխնիկայի գնումը «մշտական գործընթաց» է: Նա հավելել էր, որ հետաքրքված են զենքի մատակարարման մասին նոր պայմանագրերով: