|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում, օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Տարեցների միջազգային օրվան՝ տալով համապատասխան հանձնարարական։ Նա նշեց, որ 1992-ից ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը հռչակել է որպես Տարեցների միջազգային օր:
«Այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում: Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև տարեցների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ սկզբունքորեն նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը` հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 1-ամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորության հարցերը, ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` սոցիալական այլընտրանքային ծառայությունների, ինչպես, օրինակ, ցերեկային կենտրոնների և տնային խնամքի համակարգի ներդրման ուղղությամբ»,- ասաց վարչապետը։