|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցային համալիրում ներկայացվեց Հայկական բժշկական ասոցիացիայի «Առողջ սնունդ` առողջ սիրտ» ծրագիրը:
Ասոցիացիան որոշում էր կայացրել հասարակությանը տեղյակ պահել այն սննդամթերքի մասին, որում ճարպի, շաքարի և աղի կիրառումը հասցված է նվազագույնի, հետևաբար` այն վնասակար չէ առողջությանը:
Ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի հաղթողներն են «Կովիկ» ապրանքանիշի կաթնամթերքը («Աշտարակ կաթ» ՓԲԸ) և «Դոկտոր» ապրանքանիշի մսամթերքը («Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ):
Այսուհետ մեր քաղաքացիները կկարողանան օգտվել այդ ընկերությունների` Հայկական բժշկական ասոցիացիայի հավաստագրերով որակյալ սննդամթերքից: