Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-12-12 17:38
Քաղաքական

Մեծ մարմին ունեցող տղամարդու մեջ մեծ սիրտ ա. ԲՀԿ-ականը՝ Ծառուկյանի մասին

Մեծ մարմին ունեցող տղամարդու մեջ մեծ սիրտ ա. ԲՀԿ-ականը՝ Ծառուկյանի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հարցերին` Գագիկ Ծառուկյանը վերադառնում է որպես իշանությո՞ւն, ընդդիմությո՞ւն, թե՞ այլընտրանք, չկարողացավ որևէ կոնկրետ պատասխան տալ:

Նրա խոսքով` Գագիկ Ծառուկյանը դեռ չի հայտարարել, որ վերադառնում է, երբ կհայտարարի, այն ժամանակ էլ կասի` «ընդդիմություն է լինելու, դիմություն, թե՞ այլընտրանք»: Պատգամավորը մի բանում է վստահ, որ  Ծառուկյանի վերադարձով ԲՀԿ-ի վարկանիշը մի քանի անգամ կբարձրանա, եթե ԲՀԿ-ն այլընտրանք էլ մնա,  էլի բարձր վարկանիշ կունենա:

Հարցին, թե ինչո՞ւ Ծառուկյանը հեռացավ, որ հիմա հետ պետք է վերադառնա, Աբրահամ Մանուկյանը պատասխանեց, որ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, որ ապացուցի, որ ինքը հարկեր չի թաքցրել, միլիարդներ չի գողացել: «Տարի ու կես ստուգվեց, ոչ մի բան չարձանագրեցին: Եվ հետո երբեք պետք չի կամուրջները մինչև վերջ այրել, կյանքն ապացուցում է, որ ներելու հնարավորություն պետք է տան մարդուն: Մեծ մարմին ունեցող տղամարդու մեջ մեծ սիրտ ա»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Ծառուկյանին իշխանությունը արհեստականորեն է քաղաքական դաշտ մտցնում` ինչ-ինչ նկատառումներով, Աբրահամ Մանուկյանը պատասխանեց. «Ես չեմ գտնում, որ ստիպված են բերում կամ առաջարկում` գա մտնի, ուղղակի հանրային մեծ պահանջ կա, ամբողջ ազգի մեծ տոկոսային մասը պահանջում է, որ Ծառուկյանը գա»:

Իսկ թե ինչո՞ւ է ժողովուրդը պահանջում նրա վերադարձը, եթե ակնհայտ է, որ Ծառուկյանը  քաղաքական դեմք չէ, և քաղաքականության մեջ հարմարավետ չի զգում իրեն, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ գիտեք, որ նա քաղաքական դեմք չէ»:

Լրագրողները նշեցին, որ Ծառուկյանը, լինելով ԱԺ պատգամավոր, բացարձակ չի հաճախում ԱԺ նիստերին, չի մասնակցում օրենսդրական աշխատանքներին, նրան դեռ չեն տեսել ԱԺ-ում:

«Դուք լավ չեք տեսնում, ես նրան մի քանի անգամ տեսել եմ ԱԺ-ում, ուղղակի ինքը օրվա մեջ այնքան ծանրաբեռնված է լինում»,- ասաց պատգամավորը: