|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի համոզմամբ` Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն կարող հավերժ թշնամիներ մնալ:
«Շատ վատ է թշնամություն անելը: Վեճեր լինում են, անգամ` մարդ է սպանվում, ինչ-որ ժամանակ հետո նորից նույն հարաբերություններն են ունենում կողմերը: Ես համոզված եմ, որ խնդիրը կար, վերջացավ խնդիրը, էլ թշնամիներ հո չե՞ն լինելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե խնդիրը Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնե՞լն էր, Հակոբյանը պատասխանեց «Ես նման բան չասացի: Սերժ Սարգսյանը խորհրդի նիստին չի ասել, որ Գագիկ Ծառուկյանին պետք է հանել քաղաքական դաշտից: Ես մի երկու անգամ լսել եմ իր հայտարարության մեջ, որ ամենաշատն ինքն իր ցանկությամբ դուրս է եկել քաղաքականությունից: Ցանկացած մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը և ինքը որոշել ու դուրս է եկել»: