|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, խոսելով Կուբայում և Վենեսուելայում ռուսական ռազմական ենթակառուցվածքների տեղակայման հնարավորության մասին, ասել է, որ չի ցանկանում որևէ բան հաստատել կամ բացառել։
«Ես ոչինչ չեմ ուզում հաստատել, ես նույնպես ոչինչ չեմ բացառի»,- ասել է Ռյաբկովը RTVI-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ռուսական ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Եվրոպայից դուրս գտնվող երկրներում, օրինակ՝ Կուբայում կամ Վենեսուելայում:
ԱՄՆ-ն իր հերթին արձագանքել է ՌԴ-ի այս հայտարարությանը։ «Միացյալ Նահանգները վճռականորեն կգործի, եթե Ռուսաստանը փորձի ներխուժել Լատինական Ամերիկա և այնտեղ տեղակայել իր ուժերը»,- ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը։