|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լիբաիայի առաջնորդ Մուամար Քադաֆին բացառել է ապստամբների հետ բանակցությունների հնարավորությունը: Այդ հայտարարությունը գնդապետն արել է Սիրտ քաղաքում իր կողմնակիցներին խոսք ուղղելիս. տեղեկացնում է Al-Jazeera-ն:
«Մեր միջեւ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Ահեղ դատաստանի օրը չի եկել»,- հայտարարել է նա: Քադաֆին նաեւ հավելել է, որ ընդդիմադիրները պետք է խոսեն ոչ թե իր, այլ լիբիացի ժողովրդի հետ, եւ ժողովուրդը «նրանց պատասխան կտա»:
Ի դեպ, Սիրտում անցկացված հանրահավաքին մասնակցել են գնդապետի բազմահազար կողմնակիցներ` ինչպես մեծահասակներ, այնպես էլ երեխաներ: