|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բելառուսում տեղական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացվել է։ Մասնավորապես, մի քանի ԶԼՄ-ներ հայտնել են, որ Բելառուսի առաջնորդը հիպերտոնիկ կրիզ է տարել: Բացի այդ՝ հաղորդագրություններ են հայտնվել նաև ինսուլտի մասին. գրում է «Ռոսբալտը»:
Այնուամենայնիվ, Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնթը հերքել է այդ լուրերը: «Հույս չունենաք»,- նշել է նա։
Ի պատասխան ԶԼՄ-ների հիշյալ հայտարարությունների՝ երկրի նախագահի աշխատակազմի աղբյուրները պարզաբանել են, որ Լուկաշենկայի ճնշումը բարձրացել է, և նա անհրաժեշտ բուժզննում է անցնում։