|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ կմասնակցի Միութենական Պետության բարձրագույն պետական խորհրդի նիստին և բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Կողմերը կամփոփեն 2021-2023 թվականների հիմնական ուղղությունների միջոցառումների և միութենական 28 ծրագրերի իրականացման արդյունքները:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Բելառուսի և Ռուսաստանի նախագահները երկկողմ բանակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում կքննարկեն բելառուսա-ռուսական փոխգործակցության առավել արդիական հարցերը, միջազգային թեմատիկան: