կարևոր
3490 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-04 18:00
Աշխարհ

Լուկաշենկոն կրկին հայտարարել է, որ մտադիր չէ զինվորականների ուղարկել Ուկրաինա

Լուկաշենկոն կրկին հայտարարել է, որ մտադիր չէ զինվորականների ուղարկել Ուկրաինա

Լուկաշենկոն կրկին հայտարարել է, որ մտադիր չէ զինվորականների ուղարկել Ուկրաինա, հաղորդում է «Սպուտնիկ Բելառուսը»։

«Այսօր բղավում են՝ «Լուկաշենկոն մտադիր է իր զինծառայողներին Ուկրաինա ուղարկել»։ Արդեն բազմիցս ասել եմ, որ նման ծրագրեր չունեմ»,-ասել է նա։

Լուկաշենկոն նկատել է, որ իրականում ընդդիմադիրներն են բնակիչներին կոչ անում կռվել Կիեւի ռեժիմի կողմից։ «Ես որպես նախագահ ձեզ այնտեղ չեմ ուղարկել։ Ուկրաինայում մենք անելիք չունենք։ Եվ մարդկանց առանց անհրաժեշտության չենք ուղարկի։ Ինչո՞ւ են ինձ դրանում մեղադրում, քանի որ իրենք են կոչ անում եւ ուղարկում այդ տղաներին»,-նշել է Լուկաշենկոն։