|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինայի ազգային ռազմաբժշկական կենտրոնը փետրվարի 8-ին Ուկրաինայի հայերի միության կենտրոնակայանից հերթական մարդասիրական օգնությունն է ստացել, որը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից։ Այս մասին տեղեկանում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից՝ մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ, նվիրաբերվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։
Ինչպես հայտնում են դեսպանատնից՝ հումանիտար օգնության հանձնման արարողությանը ներկա էին նաև Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, Ուկրաինայի հայերի միության աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը և Ուկրաինայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Նախորդ մարդասիրական օգնությունը Դնեպրոպետրովսկի շրջանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ընթացիկ տարվա փետրվարի 1-ին, իսկ հաջորդը կտրամադրվի Խարկովի հիվանդանոցներից մեկին»,-նշել են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։